Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է որպես կրիտիկական
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է որպես կրիտիկական: Այս մասին հայտարարել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Նրա խոսքով, եթե առաջիկա երկու օրվա ընթացքում չհաջողվի կարգարովել սրտի ռիթմը, ապա հնարավոր է սրտի կանգ:
VERELQ-ը հիշեցնում է, որ երկու օր առաջ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նախօրեին դատարանը արտահերթ նիստում ԵԿՄ նախկին նախագահի խափանման միջոց կալանքը փոխեց, նա դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: