23.11.2024
«Դալմա Գարդեն մոլ» շարունակում է փակ մնալ. մասնագետներ են հրավիրել Ռուսաստանից
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց. դատարանը հրապարակեց որոշումը

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, նա դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։


ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 15-ին, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։


Նիստին հրավիրված միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, եւ նրա կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ նախկինում ստեղծված հանձնաժողովը տվել էր եզրակացություն, որ Գրիգորյանի կալանքը համատեղելի է եղել առողջական վիճակի հետ։


Դատախազությունը միջնորդեց՝ հաշվի առնելով «Նաիրի» ԲԿ–ից ստացված՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ գրությունը, նրա խափանման միջոց կալանքը փոխել։


Նախօրեին VERELQ-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։


Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: