Արտահերթ նիստ կգումարվի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցի վերաբերյալ

130

Այսօր ժամը 18։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ կգումարվի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցի վերաբերյալ։


Նիստը կգումարվի դատախազության նախաձեռնությամբ, որի շրջանակում կքննարկվի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:


Նախօրեին VERELQ-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա  տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...