23.11.2024
Մեր խնդիրն է մարդուն քաջալերել հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատ. վարչապետ
prev Նախորդ նորություն

ԱԻՆ-ում հաստիքներ չեն կրճատվելու. հայտարարություն

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով և ԱԻ նախարարի հրամանով սահմանված կարգով, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու նպատակով, օպտիմալացման եղանակով՝ իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները: 


Նախարարությունից հայտնում են, որ կենտրոնական ապարատի կրճատվող հաստիքները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող թվաքանակը:


«Փոփոխությունների արդյունքում փրկարար ծառայության աշխատանքը դառնալու է առավել արդյունավետ, նախարարության որդեգրած կանխարգելման և արագ արձագանքման քաղաքականությանն առավել պատրաստ»,- ասված է հաղորդագրության մեջ: