23.11.2024
Ո՛չ բալային համակարգին, ո՛չ հարկերին ու ո՛չ online taxi-ներին. տաքսու վարորդները դժգոհ են
prev Նախորդ նորություն

Մեր խնդիրն է մարդուն քաջալերել հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է սոցիալական աջակցության նոր համակարգ ներդնելու ծրագիրը։


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.


«Այսօր քննարկեցինք սոցիալական աջակցության նոր համակարգ ներդնելու ծրագիրը։


Մեր խնդիրն է ներդնել այնպիսի համակարգ, որը մարդուն քաջալերի հաղթահարել աղքատությունը եւ ոչ թե մնալ աղքատ», - ասված է նրա գրառման մեջ:



Վարչապետ Փաշինյանը հաճախ է անդրադառնում մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու կառվարության պատկերացրած բանաձևին: Նախկինում, երբ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, որպես աղքատության և սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառը մատնանշում էր "կոռումպացված իշխանություններին" և "օլիգարխիային":


Այժմ, երբ Փաշինյանը "կոռումպացված իշխանությունների" և "օլիգարխիայի" դեմ ընդվզած քաղաքացիների շնորհիվ եկավ իշխանության, աղքատության առաջնային պատճառը տեսնում է "մեր գլուխներում": Նա Սերժ Սարգսյանի ոճով հաճախ նախատում է մարդկանց՝ ասելով, որ աղքատության պատճառը նրանց ծուլությունն է:


Օրեր առաջ կառավարության նստերից մեկում վարչապետն ընդգծեց, որ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել:


«Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը ու առնվազն վեր կենա բազմոցից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է: