23.11.2024
Արտահերթ նիստ կգումարվի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է:


Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ նրան տեղափոխել են «Ասղտիկ» ԲԿ, քանի որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել: Բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտություն։


«Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»։


Հիշեցնենք, Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2019 թվականի օգոստոսի 30–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: