Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը: Այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունը։ Ջալալ Հարությունյանը զբաղեցնում էր Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնը։ Նշենք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում Լևոն Մնացականյանին փոխարինել է Կարեն Աբրահամյանը։ Հենց նա էր մինչ այս զբաղեցնում ՊԲ շտաբի պետի պաշտոնը։