24.11.2024
Արտառոց ամպ Երևանի երկնքում. անգամ Սուրենյանը չհասկացավ ինչ է դա
prev Նախորդ նորություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դատապարտյալ է մահացել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դատապարտյալ է մահացել:


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը (ծնված 1961թ., դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 8 տարի ժամկետով ազատազրկման, նախկինում 8 անգամ դատապարտված) 2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ՄԻԱՎ 3-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, տարածուն ատոպիկ դերմատիտ՝ բարդացած ֆուրունկուլոզով, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ տոքսիկ հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա, լեղապարկի քարեր ախտորոշմամբ: Բազմաթիվ անգամ տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոցներ և ետ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։ 


2020 թվականի հունվարի 15-ին, ժամը 00։35-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 01։45-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը։


Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։