7.07.2025
Սպանության համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առաջ. ԱԱԾ
15.12.2018
Սպանության համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առաջ. ԱԱԾ

Գյումրիում դեկտեմբերի 3-ին քաղաքի փողոցները մաքրելու դուրս եկած 57-ամյա կոնջը դաժան ծեծի ենթարկած 102-րդ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանում: Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում է Aysor-ը: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել էր: «Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն, այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան և պետք է դատապարտվի», - հավելեց Վանեցյանը։ Հարցին, թե պետք է դատապարտվի Հայաստանի դատարանի կողմի՞ց, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Այո, եթե սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում, պետք է դատապարտվի Հայաստանի դատարանի կողմից»։ Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և կալանավորել ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին։ Հայտնի է, որ Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Aysor.am-ի աղբյուրները տեղեկացրել են, որ զինծառայողը դեռևս պահվում է ռազմաբազայի տարածքում: