13.03.2026
Առողջապահության նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
12.07.2019
Առողջապահության նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները: Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորը հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում լաբորատոր սարքավորումների տրամադրում (որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարութունը Հայաստանին նվիրաբերել է երկու շարժական բժշկական-ախտորոշիչ կենտրոն), հայ-ռուսական առողջապահական համաժողովներ, որոնց շնորհիվ փոխգործակցությունն ընդլայնվել է: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում: Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը առողջապահության ոլորտում: