Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ջասթին Թրյուդոն ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կանադայի վարչապետն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Դրանից առաջ նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին: