Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, 11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչեւ 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից: «Ամանորը Հայաստանում հետաքրքիր է»,- գրել է վարչապետը: