Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։Հիշեցնենք, մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Քրմոյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մայիսից, իսկ Հովհաննիսյանը՝ 2016-ի հոկտեմբերից:Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, փոխնախարարները ազատվել են պաշտոնից, քանի որ ամանորին մեկնել են հանգստի արտերկիր, մինչդեռ Փաշինյանը հրահանգել էր կառավարության անդամներին երկրում մնալ տոն օրերին:Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իր տեղակալները պաշտոններից ազատվել են քաղաքական որոշման արդյունքում: