Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ իր տեղեկություններով հայտարարվել է գործի ավարտ, այն առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար: «Գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն»,- հավաստիացրեց նա։ Հիշեցնենք, ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։