Հայաստան է ժամանել Ռուսաստանից գնված «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների խմբաքանակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում տեղադրված տեսնյութից: Փաշինյանն այն համարում է «տարվա գլխավոր ձեռքբերումը»: «Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ», - այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ այդ նա հայտնել էր, որ Հայաստանը ձեռք է բերել զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» համալիրներ: