8.07.2025
ՀՀ-ն ռուսասկան ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու
30.11.2018
ՀՀ-ն ռուսասկան ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու

Նոյեմբերի 30-ին կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հատարարել է Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ: «Ստեղծվելու է 100 հա տարածքով արդյունաբերական համալիր՝ 1100-1200 աշխատատեղով։ Գործարկվելու է 2020 թվականին։ Արդյունաբերական տարածքում արտադրվելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի», - ասել է Փաշինյանը։ Նա ասել է, որ նման բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հանդիպմանը ներկայացրել էր առաջիկայում Հայաստանում իրագործվելիք ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու: «Հայէլեկտրամեքենա գործարանի տարածքում ներդրողներից մեկը մտադիր մեքենաշինական արտադրություն հիմնել, ինչը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ», - ասել է Փաշինյանը: Նրա խոսքով հաջոր խոշո նախագիծը մայրաքաղաքում ֆոտովոլտային մարտկոցների, արևային պանելների արտադրության հիմնումն է: «Ընդ որում. այդ գործարանի համար անհարաժետ բոլոր սարքերը և սարքավորումները ներկրվել են, մեզ մնում է տարածք հատկացնելը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործարանը կստեղծի 600 աշխատատեղ: Ըստ Փաշինյանի, Կոտայքի մարզում բիզնեսմեններից մեկը մտադրություն է հայտնել ադամանդագործական ընկերություն հիմնել, որը մարզում 2000 նոր աշխատաղեղ կստեղծի: «Արթիկում կարի և վերելակների գործարաններ են նախատեսվում բացվել, առաջինը 200 աշխատատեղ կստեղծի: Գյումրիում, եթե ամեն ինչ գնա պլանավորվածի համաձայն, դեկտեմբերին կարի նոր մեծ արտադրամաս կբացվի: Դեկտեմեբրին Լոռվա մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն կստեղծվի՝ 150 աշխատատեղով: Մերձավանում ՀՀ-ում առաջին կենցաղային տեխնիկայի գործարանը կստեղծվի, որտեղ կարտադրվեն հայկական հեռուստացույցներ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սրան մի մասւ շուտով իրականություն կդառնա, մյուսների ուղղությամբ աշխատանք է ընթանում: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ $500 մլն-ի ներդրումային ծրագրերի նախագծեր են քննարկվում: