ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ: «Հայտնում ենք, որ ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ.Սարաջյանի դին։ Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Մ.Սարաջյանը հանդիսացել է ՀՀ քաղաքացի։ Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ»։