28.11.2024
Վահան Բադասյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին կուսակցությունից հաղորդագրություն են տարածել:


Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին:


Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:


Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր: Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը: