24.11.2024
«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
prev Նախորդ նորություն

Երևանում մեկնարկել է Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Երևանում մեկնարկել է Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:  


Նիստը նախագահում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների անդամները:


Օրերս «Հրապարակ» թերթը գրել էր, թե նիստից հետո պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող զարգացումներն են։


Հիշեցնենք, առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից և գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։