Հունվար-նոյեմբերին ՀՀ տնտեսությունն աճել է 7,5 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2019թ. հունվար-նոյեմբերին՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,5 տոկոսով, իսկ 2019թ․ նոյեմբերին՝ նախորդ նոյեմբերի համեմատ՝ 10,1 տոկոսով։
Վիճակագրական կոմիտեն ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ հրապարակել է այս տարվա հունվար-նոյեմբերի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Արդյունաբերության հավելաճը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ կազմել է 13,8 տոկոս, իսկ 2019թ. հունվար-նոյեմբերի կտրվածքով ոլորտն աճել է 9,3 տոկոսով:
Այս տարվա նոյեմբերին շինարարությունն աճել է 4,8 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 11,6 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 11,9 տոկոսով, միջին աշխատավարձը՝ 6,3 տոկոսով, արտահանումը՝ 25,7 տոկոսով, ներմուծումը՝ 9,6 տոկոսով:
Հայաստանում շարունակում է պահպանվել գնաճի ցածր մակարդակ: Գնաճը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ կազմել է 1 տոկոս, իսկ այս տարվա հունվար-նոյեմբերին 2018թ. հունվար-նոյեմբերի համեմատ՝ 1,5 տոկոս: