20.04.2025
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ՀՀ ԶՈՒ համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:


Ինչպես  հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։


Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։


 

Աչք վախեցնելու օպերացիա. ՀՔԾ քննիչները ՍԴ-ում հարցաքննում են Հրայր Թովմասյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար