Ազգային Ժողովը վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսել է 400 մլն դրամ. Սիմոնյան
Ազգային Ժողովը վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսել է գրեթե 400 մլն դրամ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, իրեն զարմացնում են այն հրապարակումները, թե պատգամավորները միլիոնավոր պարգևավճարներ են ստացել.
«Պատգամավորները միլիոնավոր պարգևավճարներ չեն ստացել, իսկ նման հրապարակումներ, որ տեսնում եմ, ուզում եմ աշխատակազմից պահանջեմ՝ ո՞ւր են իմ միլիոնները։ Կառավարության որոշմամբ տրվել է ԱԺ-ին գումարը, որից, ըստ ավանդույթի, որոշում է կայացվել երեկ խմբակցությունների պատգամավորներին պարգևավճար դուրս գրել, նաև աշխատակազմի աշխատակիցներին։ Իսկ նրանց մեծ ամսը 90 հազարից ցածր աշխատավարձ է ստանում: Եվ չգիտեմ, թե ինչու որևէ լրատվամիջոց երբևէ չի անդրադառնում գործողումների խնայողությանը, տնտեսական ծախսերի խնայողություններին»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանն ասաց նաև, որ պատրաստվում է հաջորդ տարի բարձրացնել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը: