Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։ Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։ Նշենք, որ ներկայումս Անդրեա Վիկտորին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը: