24.11.2024
Տարածաշրջանում դէեսկալացիայի նշանները հուսադրող են. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Երևան-Սիմֆերոպոլ չվերթի բացման շուրջ քննարկումներ չկան. «Տեղեկատվության ստուգման կենտրոն»

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից տեղեկացնում են, որ ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։


Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։


«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը տեղեկացնում է, Հայաստանի Քաղավիացիայի և ռուսական ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, վերջինիս կողմից որևէ հայտ չի ներկայացվել։

«Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը նույնպես հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ ըստ Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակի՝ «Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը: Ըստ այդմ,  «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնությունը Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ շաբաթական յոթ թռիչք իրականացնելու համար: