24.11.2024
Թուրքերի մեծամասնությունն աջակցում է ԵՄ-ին անդամակցությանը
prev Նախորդ նորություն

Երևանն ու Ղրիմը ավելի մոտ կդառնան. մինչև ամառ կգործարկվի ավիաչվերթ

«Ռոսավիացիան» Սիմֆերոպոլի (Ղրիմ) և Երևանի օդանավակայանների միջև համաձայնեցրել է 2020 թվականին օդային հաղորդակցության գործարկումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը:


Նրա խոսքով, «Իկար» ընկերությունը ստացել է Ռոսավիավիայի համաձայնությունը Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ շաբաթական յոթ թռիչք  իրականացնելու համար:


«Մեկնարկը երկու թռիչքով կտրվի այս գարնանը, ամռանը մոտ: Այժմ ընթանում են ավիաընկերության աշխատանքային գործընթացները՝ օդանավակայանների հետ համաձայնագրեր կնքելու համար», - ասել է Չերնյակը: