24.11.2024
Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները կօգտվեն նոր հնարավորությունից. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանում դէեսկալացիայի նշանները հուսադրող են. ԱԳՆ

Տարածաշրջանում դէեսկալացիայի նշանները հուսադրող են, այս գործընթացի ամրապնդումը առաջնահերթություն է հանդիսանում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Կոչ ենք անում մեր կարևոր գործընկերներին՝ ԱՄՆ-ին ու Իրանին աշխատել տարածաշրջանում հետագա խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ»,- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց հունվարի 3-ին, երբ ԱՄՆ-ն հրթիռային հարված հասցրեց Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։