8.04.2025
Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատանքային տարվա մեկնարկի առիթով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան. ԱԳՆ

Ըստ նախնական տվյալների` Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան»,- գրել է Նաղդալյանը:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Թեհրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրակնացնող ուկրաինական ինքնաթիռ: Ըստ վերջին տվյալների՝ ինքնաթիռում եղել է 167 ուղևոր: Որևէ մեկին փրկվել չի հաջողվել:


«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով իրանական «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուցորոշ ժամանակ անց։


 

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը