Հայաստանը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 2019 թվականի արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցել է Վրաստանին, իսկ 2020 թվականին կանցնի նաև Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակման մեջ, որին Facebook-յան իր էջում հղում է կատարել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը»,- հավելել է վարչապետը:
Այնուհետև վարչապետն ուղղել է իր գրառումը՝ նշելոլով. "Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ":
Բանն այն է, որ ըստ ԱՄՀ-ի զեկույցի, Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2019 թվականի արդյունքներով կազմել է 4,53 հազար դոլար, Վրաստանում՝ 4,29 հազար դոլար, իսկ Ադրբեջանում՝ 4,69 հազար դոլար:
Փաշինյանին հավանաբար շփոթության մեջ էր գցել Արժույթի միջազգային հիմնադրամի 2020 թ. կանխատեսումը, համաձայն որի, Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմելու է 4,76 հազար դոլար, Ադրբեջանում՝ 4,72 հազար դոլար, իսկ Վրաստանում նույն ցուցանիշը հասելու է 4,63 հազար դոլարի:
Նշենք, սակայն, որ նույն կանխատեսման համաձայն, 2020 թ.-ից հետո՝ մինչև 2024 թ. Հայաստանը զիջելու է տվյալ ցուցանիշով Վրաստանին, ինչը, ըստ փորձագետների, վկայում է Հայաստանում երկարաժամկետ ռազմավարական կառավարման խորքային խնդիրների մասին։
Շաբաթներ առաջ, ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը կանցնենի Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:
Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2019 թվականին կկազմի 4 604 ԱՄՆ դոլար: