24.11.2024
ԳՇ պետն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 10-ին չի աշխատելու. հայտարարություն

«Դալմա Գարդեն մոլի» շենքի երկրորդ հարկի մեկ հատվածը ցնցվել է 18:40-ի սահմաններում: Ցնցումների առաջացման մեկ վարկած կա դեռեւս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը:


«Սա երկրաշարժ չէ, մենք տարածաշրջանում գրանցված երկրաշարժ չունենք: Այս պահի դրությամբ վարկածներից մեկն այն է, որ արտաքին ինժեներական տեխնիկայի կամ լուրջ շինաշխատանքների հետեւանք է կատարվածը: 2-րդ հարկում կամրջակի նման հատված կա, եթե դեմքով կանգնում ես կենտրոնական մուտքին, ստացվում է ձախ հատվածը: Այդ շարքի խանութներն են ցնցվել: 20-ից 30 րոպե տեւած դողոցից, շարժից հետո միանգամից դադարել է, այս պահին ոչինչ չկա»,-վստահեցրեց Գիդաչյանը:


Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Դալմա Գարդեն մոլ»-ը, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը կազմակերպել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։


Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։ Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։