24.11.2024
Վարչապետը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել
prev Նախորդ նորություն

ԳՇ պետն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 9-ին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019 թվականին կատարված աշխատանքները, մատնանշվել 2020-ին պլանավորված հիմնական միջոցառումները, դրանց կատարման առանձնահատկությունները:


ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել է նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:


Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել 2019 թվականի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, հունվար ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների պատշաճ կատարման վերաբերյալ: