5.05.2025
«UR» ավիաընկերությունը չեղարկել է Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը
prev Նախորդ նորություն

Պատերազմը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների. Բաբայան

Մեզ համար և՛ Իրանն է եղբայրական երկիր, և՛ ԱՄՆ-ն: Մենք ուզում ենք, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Չենք ցանկանա, որպեսզի իրավիճակն էլ ավելի վատթարանա, քանի որ այս պատերազմը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:


«Առաջին հերթին այս պատերազմին ուշիուշով սպասում է Ադրբեջանը, որպեսզի Իրանից պոկի տարածքներ, որը բերելու է կատաստրոֆիկ հետևանքների: Եթե իրավիճակը գնա ամենավատ սցենարով, ապա այն բերելու է սարսափելի և ողբերգական հետևանքների»,- գրել է նա:


Հիշեցնենք, իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց հունվարի 3-ին, երբ ԱՄՆ-ն հրթիռային հարված հասցրեց Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։

Հայաստանը զիջում է Ադրբեջանին և Վրաստանին. ՀՆԱ-ի աճի պարադոքսն ըստ ՏԶՆ կենտրոնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան