8.04.2025
Փորձագետ. Թուրքիան չի կարող իրականացնել մաշտաբային գործողություն Լիբիայում
prev Նախորդ նորություն

Սպանվել է գեներալ Կասեմ Սուլեյմանին. Իրանի նախագահը խոստանում է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։

Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։


Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար.


«Սուլեյմանիի և նրա կողմնակիցների սպանությունը կրկնապատկում է ԱՄՆ-ին դիմակայելու և իսլամական արժեքները պաշտպանելու Իրանի քայլերը»,- ասված է Ռուհանիի հայտարարության մեջ:


Նա ավելացրել է, որ իրանցի ժողովուրդը և տարածաշրջանի ազատասեր մյուս երկրները «վրեժխնդիր կլինեն ԱՄՆ-ից այս սարսափելի հանցագործության համար»:


Իր հերթին, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին ևս հայտարարել է, որ նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ Այս մասին ասել է 


«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սուլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի:


Մեր անշահախնդիր եւ թանկագին գեներալի մահը վշտալի է, բայց շարունակվող պայքարը եւ վերջնական հաղթանակի ձեռքբերումը մարդասպանների ու հանցագործների կյանքը ավելի վշտալի կդարձնի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։


Խամենեին եռօրյա սուգ հայտարարել Իրանում։


 

Կարմիր գիծը հատված է, Հայաստանն էլ ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնի. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը