23.11.2024
Սպանվել է գեներալ Կասեմ Սուլեյմանին. Իրանի նախագահը խոստանում է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից
prev Նախորդ նորություն

Կարմիր գիծը հատված է, Հայաստանն էլ ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնի. քաղաքագետ

Գեներալ Սուլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
2. Իրանը պատասխան հարված կհասցնի:
3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:

4. Իսրայելը կներգրավվի:
5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:
6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:

7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:
8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:
9. Մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ՝ ինչ ձևի «դռբ» կլինի»,- գրել է քաղաքագետը:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել է, Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։


Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։


Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար: