ՀՔԾ-ն ավարտել է Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը
ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։
Քրեական գործով կա ևս մի քանի մեղադրյալ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Նախաքննական մարմինը ժամանակ է տվել կողմերին` գործին ծանոթանալու համար։
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դեկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել: