24.11.2024
ՌԴ և Բելառուսի կողմից Բաքվին զենք չվաճառելը բացասական կազդի ԼՂ հակամարտության վրա
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։


Կալանք է դրվել նաև «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։