19.04.2025
Հայաստանը զիջում է Ադրբեջանին և Վրաստանին. ՀՆԱ-ի աճի պարադոքսն ըստ ՏԶՆ կենտրոնի
prev Նախորդ նորություն

Արցախի պաշտպանության նախարարն այցելել է ՊԲ զորամասերից մեկը

Հունվարի 9-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը այցելել է հանրապետության հարավ-արևելյան հատվածում տեղակայված, մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զորամասերից մեկը և մասնակցել զորամասի հրետանային ստորաբաժանումներից մեկի զորանոցի բացման արարողությանը:


Բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանության բանակում այսուհետ ևս շարունակվելու են լայն թափով ընթանալ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զորանոցների բարեկարգման ուղղությամբ կատարվող աշխատանքները:


Միջոցառման ավարտին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկա հրամկազմին ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Ջրային կոմիտեի նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար