24.11.2024
Նշանակում է ոչինչ չհասկանալ անվտանգությունից. Վանեցյանը խննդատների լուծարման մասին
prev Նախորդ նորություն

Խայտառակություն է. ՊՆ-ն՝ shamshyan.com-ի կաշառքի վերաբերյալ սկանդալային հրապարակման մասին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «խայտառակություն է որակել» shamshyan.com կայքի «Լոռու մարզի զինվորական կոմիսարից շորթմամբ պահանջել են 30 հազար դոլար» վերտառությամբ հրապարակումը:


«Ուղղակի խայտառակություն


Շամշյանը նյութ է հրապարակել Լոռու մարզի զինկոմի մասին, նյութի վերնագրում որևէ վարկաբեկող բան իբր չկա: Իբրը գրում եմ, քանի որ նյութը կարդացողի մոտ բազում հարցեր են մնում այդ կապակցությամբ:


Անձի տվյալները սխալ են գրված, դեպքը նկարագրված է սխալ, այստեղ կան նեղ անձնական հարցեր և եթե պարոն Շամշյանը սա ստացել է քննող մարմնից ապա պետք է լավ իմանար, իսկ եթե իմացել է այդքանից հետո հրապարակելը մեղմ ասած ...վատ է:


Արարքը կատարող անձը դատապարտված է, նախկինում էլի մասնակցել է ծանր հանցագործության:


Պարոն Շամշյան "լավ" ժամանակ եք գտել նման լուրեր տեղադրելու համար, իսկ նման լուրերն էլ տիրաժավորման պակաս հաստատ չեն ունենա, արդեն հեռուստաեթերում էլ է տարածվել:


Հիշեցնեմ, որ հիմա զորակոչ է, մնացածը թողնում եմ ձեր մտքին ու խղճին:


Այս դեպքը մնալու է, որպես հայկական լրատվության խայտառակություներից մեկը», - ասված է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ պաշտպանության նախարարության Լոու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքայյն զինվոիական կոմիսար Ա. Թումանյանին և հայտնել, որ նա Դսեղ գյուղի առաձնատան բակում նամակ է թողել։


«Զինկոմիսարը, բացելով նամակը, այնտեղ գրված է եղել, որ զինկոմիսարի կողմից գումարի դիմաց զինվորական ծառայությունից մարդկանց ապօրինի ազատելու մասին, այսպես ասած, հաստափոր թղթապանակը ԱԱԾ չուղարկելու համար պետք է իր կողմից տրված հաշվեհամարին փոխանցվի 30 հազար դոլար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հերթական անգամ ահազանգողը գնդապետին հայտնել է, որ 15 հազար դոլարը Շնող գյուղին հարակից գազալցակայանիյ կից կայանված կցորդիչի տակ պետք է թողնի, որտեղ 2-րդ նամակն էր շորթողը թողել։


Երկրորդ նամակով հայտնել են, որ իր երեխաներին բանակից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ԱԱԾ-ին չեն հայտնի, եթե այդ 15 հազար դոլար գումարը թողնես նամակի տեղը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որ բջջային կապը սպասարկող հեռախոսահամարից է զինկոմին զանգերը եկել։


Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ շորթողների ամբողջական ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է հրապարակման մեջ։