Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: Նշենք, որ այս օրերին ԱՄՆ-ում են գտնվում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: