24.11.2024
Էդգար Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

Տեսողական խնդիրներ ունեցողների համար հրատարակված ստեղծագործությունները կդառնան մատչելի

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. հունիսի 27-ին ընդունված ««Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրն վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Պայմանագրի հիմքում ընկած են մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները, որոնց նպատակն է ապահովել կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը: Փաստաթղթով սահմանվում են մի շարք սահմանափակումներ և բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս վերարտադրել, տարածել և մատչելի դարձնել հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործություններն այն ձևաչափով, որով նման խնդիրներ ունեցող անձանց համար դրանք հասանելի կլինեն:


Պայմանագրում հստակ սահմանվում է, թե ովքեր են շահառուները, և ինչպիսի ստեղծագործությունների վրա են տարածվում սահմանված դրույթները: Սահմանվում են նաև այն լիազոր մարմինները, որոնք ծառայություններ են մատուցում շահառուներին: Պայմանագրով նախատեսվում է հիմնադրել «տեղեկատվության հասանելիության կենտրոն», որը հնարավորություն կընձեռի փոխանակելու համապատասխան տեղեկատվություն հեշտացնելու լիազոր մարմինների նույնականացումը:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդգծել է պայմանագրին միանալու կարևորությունը և նշել, որ այն ևս մեկ շատ կարևոր քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց ներգրավվածությունը սոցիալական և մշակութային կյանքին ապահովելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ աշխարհում տեսողական խնդիր ունի ավելի քան 285 մլն մարդ, Հայաստանում նրանց թիվը 16 հազար է: