Երևանը բանակցություններից երբևէ չի խուսափել ու չի ձգձգել դրանք. ԱԳՆ
Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը՝ ակտիվորեն ներգրավված ենք բանակցային գործընթացում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, այն օրվանից, երբ նոր կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը, որևէ պահ չի եղել, որ Հայաստանը հետաձգիգործընթացը:
«Նախարարների հանդիպումներ են եղել բավարար թվով, մարտին վարչապետն է պաշտոնապես հանդիպել Ալիևի հետ, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Մենք նախապես հայտնում ենք հանդիպումների մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե առաջիկայում նախատեսված է, արդյոք, հանդիպում իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև, Մնացականյանն ասաց, որ գործընթացը շարունակական է: Իսկ ահա Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ խոսք չկա.
«Դեռևս վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- հավելե նախարարը: