Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ գտնվում է հետվիրահատական շրջանում և նրա մասնակցությունը նիստին նպատակահարմար չէ։ Այս մասին հայտարարեց նախկին նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը չի կարելի շարունակել. դատական նիստը հետաձգվեց։ Այն կկայանա նոյեմբերի 5-ին, ժամը 13։00-ին։