24.11.2024
Լկտի եւ անօրինական փորձ է. Թրամփի փաստաբանների պատասխանը իմփիչմենթի գործընթացին
prev Նախորդ նորություն

Կուտոյանի մահվան վերաբերյալ բոլոր վարկածները սեղանին են. Արմեն Գրիգոյան

Բոլոր վարկածները սեղանին են։ Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Գեորգի Կուտոյանի մահվան մասին:


ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 19-ին։


Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է՝ բոլորն են հետաքրքրված, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննությունը բաց լինի, և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի դրա ընթացքի մասին, հայտնում է «Արմենպրես»-ը։


«Քննչական մարմինն այս պահին ինչ անհրաժեշտ է, ամբողջովին տեղեկացնում է»,- նշել է Արմեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրված են, որ գործի հետաքննությունն ամբողջովին բաց լինի։ «Բոլոր վարկածները սեղանին են։ Մենք այս պահին եզրահանգման չենք եկել, բայց հետաքննությունն ամեն ինչ կպարզի»,- հավելել է նա։


Արմեն Գրիգորյանը կոչ է արել, մասնավորապես, դեպքի առթիվ սոցիալական ցանցերում գրառում կատարողներին զսպվածություն ցուցաբերել և հնարավորություն տալ քննչական և անվտանգության բոլոր մարմիններին հնարավորինս բաց հետաքննություն կատարել և ներկայացնել հանրությանը։


ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին Վանեցյանը ճանաչել էր կյանքում։ «Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունն այս գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա»,- նկատել է Վանեցյանը։


ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, գործող և նախկին իշխանությունների բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։


Հիշեցնենք՝ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:


Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011 թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014 թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018 թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։