Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը
Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպան Ամրամն Մակիյանի բողոքը։
VERELQ-ը հիշեցնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ երրորդ նախագահի գույքի վրա կալանք է դրվել։
Կալանք է դրվել նաև «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։