24.11.2024
Հումանիտար առաքելության խումբը Հալեպի հոսպիտալին է փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ
prev Նախորդ նորություն

Եթե Մանվել Գրիգորյանը դուրս գրվի, մենք մեր ասելիքը ակցիաներով կասենք. ակտիվիստ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներից հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում հայտնել է, որ փոքր խմբով շարժվում են դեպի «Նաիրի» ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է ԱԺ նախկին պատգամավորը:


Նա տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել ԲԿ-ի ներկայացուցչի հետ, որտեղից հայտնել են, որ Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը կայուն ծանր է, բայց բժիշկները այս պահին չեն պատրաստվում նրան դուրս գրել հիվանդանոցից:


«Խնդիրը հետևյալն է. Մանվել Գրիգորյանը կարող է հրաժարվել բժշկական ծառայություններից և գնալ տուն: Բայց քանի դեռ նա գտնվում է հիվանդանոցում, մենք ոչ մի ակցիա չենք նախատեսում: Բայց հենց Գրիգորյանը հիվանդանոցից դուրս գրվի ու գնա տուն, մենք ակցիաներ կանենք, քանի որ դա պարզ ցույց կտա, որ նրա ազատումը իրենց կողմից կազմակերպված ֆարս է»,- շեշտեց Աբրահամյանը:


Նա նաև նշեց, որ իրենք ցանկանում են, որ Մանվել Գրիգորյանը առողջանա և օրենքի առաջ ամբողջ խստությամբ պատասխան տա: