24.11.2024
Հետո էլ մեզնից են պահանջում. մսավաճառները ակցիայից հեռացան, Փաշինյանը մնաց զարմացած
prev Նախորդ նորություն

Հումանիտար առաքելության խումբը Հալեպի հոսպիտալին է փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները հունվարի 16-ին Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ:


Ինչպես հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել:


Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:


Հումանիտար առաքելությունը շարունակվում է: