24.11.2024
Հոնվարի 16-ին փորձել են ջնջել Գեորգի Կուտոյանի մասին հոդվածը Վիքիպեդիայից
prev Նախորդ նորություն

Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյան սպանության առիթվ.


«Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»,- գրել է Բաթոյանը։


Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։


Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր։ Որպես ԱԱԾ տնօրեն պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 12-ից մինչև 2018թ. մայիսի 10-ը։