14.04.2025
Սուր զգացողությունների սիրահարներին Երեւանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը ինտենսիվ բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

2019 թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար բավական հագեցած եր և արգասաբեր: Որոշ դադարից հետո, որը պայմանավորված է պետական ինստիտուտների բարեփոխումներով, բարեկամական ու բազմակողմանի համագործակցությունը շարունակվել է: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում, որն ամփոփում է տարբեր ԶԼՄ-ների կողմից մի շարք հարցերի պատասխաններ՝ 2019 թվականին ԱԳՆ գործունեության վերաբերյալ:   


Նշվում է, որ քաղաքական երկխոսությունը ինտենսիվ բնույթ է կրում.


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և 4 անգամ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Առկա ներուժի ամբողջական իրականացման համար սկզբունքորեն ձեռք է բերվել համաձայնություն`տարբեր գերատեսչությունների ղեկավարության միջև փոխգործակցությունն ուժեղացնելու վերաբերյալ:


Ընդլայնվել է նաև փոխգործակցությունը խորհրդարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների միջև, ռազմատեխնիկական, գիտակրթական, մշակութային ոլորտներում:


Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը: Տնտեսական համագործակցության ուղղությամբ գործել է համատեղ 6 աշխատանքային խումբ: Արդյունավետ համակարգվել են տարբեր գլոբալ և տարածաշրջանային հարթակներում, ինտեգրացիոն միավորումներում եղած ջանքերը:


Հատուկ ցանկանում ենք ընդգծել Երևանի արդյունավետ նախագահությունը ԵԱՏՄ-ում»,- նշվում է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան: