19.05.2024
Դանակահարություն՝ Սարի Թաղում. նախ բռունցքով է հարվածել դեմքին, ապա դանակով
prev Նախորդ նորություն

Սուր զգացողությունների սիրահարներին Երեւանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը

Զբոսաշրջային այս ուղղությունն ամեն տարի ավելի ու ավելի շատ երկրների համար դառնում է ամենապահանջվածը։ Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:


2801-ամյա Երեւանին ծանոթությունն սկսում է «Զվարթնոց» օդանավակայանից։ Ավելի քան 80 երկրի քաղաքացիների համար մուտքը Հայաստան առանց հրավերի է կամ հեշտացված կարգով։


Երեւան այցելողների հարմարավետության եւ անվտանգության պատասխանատուն նաեւ քաղաքն է։ Ենթակառուցվածքների զարգացման համար Երեւանի քաղաքապետարանը նոր ծրագրեր է մշակում։Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացոնւմ է, որ առկա խնդիրներին քաղաքապետ Հայկ Մարությանը օրեր առաջ ծանոթացել է օդանավակայանում։


«Ուրվագծվեց մեր հետագա համագործակցության ուղին: Խոսեցինք նաեւ առկա խնդիրների եւ դրանց լուծումների մասին: Խոսքը, մասնավորապես, հանրային տրանսպորտի եւ տաքսիների մասին է»,- նշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրենի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:


Ձմռանը սովորաբար զբոսաշրջիկների թիվը փոքր է, բայց ոչ այս տարի: «Ամանորը՝ Հրապարակում» ծրագիրը Երեւան բերեց մեծ թվով զբոսաշրջիկների:


Ու՞ր գնալ, ի՞նչ տեսնել։ Քաղաքում զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել օգնում են տեղեկատվական կենտրոնները։ «Տրամադրում ենք անվճար քարտեզներ, գրքեր տարբեր լեզուներով»,-ասել է տեղեկատվական կենտրոնի աշխատակից Լիլիթ Թովմասյանը:


«2019 թվականին 37 հազար զբոսաշրջիկ է սպասարկվել 2 կենտրոնի կողմից՝ 2018-ի 26 հազարի համեմատ»,-նկատել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:


Քաղաքապետարանը մտադիր է տեղեկատվական կենտրոն տեղակայել նաեւ օդանավակայանում։ Կան նաեւ այլ ծրագրեր: «Կգործարկվի visityerevan հարթակը, որն առցանց կօգնի զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել»,-նշել է Գեւորգ Օրբելյանը։


Վերջին տարիներին Երեւանը զարգանում է նաեւ որպես փառատոնային քաղաք։ 2019-ինն այս առումով հագեցած էր։ Ընթացիկ տարվա համար քաղաքային իշխանությունը եւս հետաքրքիր ծրագիր է պատրաստել։


Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Երեւան 2019-ին եւ տոն օրերին։ Տվյալները դեռ մշակվում են, սակայն նախնական թվերն արդեն խոսուն են։ «9 ամիսների տվյալներով գրանցվել է 14 տոկոս աճ, ինչը կազմում է մոտ 3,1 մլն այցելություն, որից մոտ 1,6-ը հենց զբոսաշրջիկներ են եղել»,- նշել է զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը։


Երեւան ամենից շատ գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, առաջին եռյակում են հարեւան Վրաստանն ու Իրանը։ Այժմ աշխատում են նոր ուղղություններ բացել։ Օրեր առաջ Երեւանում վայրէջք է կատարել «RyanAir» ավիաընկերության առաջին բյուջետային չվերթը՝ Միլանից։ Առաջիկայում 7-ի փոխարեն կլինի 17 ուղղություն։
Զբոսաշրջիկները Երեւանն ընտրում են ինչպես ընտանեկան հանգստի համար, այնպես էլ զույգերով ճանապարհորդության կամ էլ ընկերական հանդիպումների համար։


Երեւանը հարմար է տարբեր հնարավորություններ ունեցող զբոսաշրջիկների համար։ Շքեղ հանգստի համար կան հետաքրքիր առաջարկներ։ Ոչ հարուստ զբոսաշրջիկների համար գործում են փոքր հյուրանոցներ, որոնք նաեւ ծանոթացնում են ազգային մշակույթին ու ավանդույթներին։


Ծանոթանալ քաղաքին, իհարկե, նպաստում են թանգարանները. համայնքային թանգարանները 2019-ին այցելությունների աճ են գրանցել։ Միայն Էրեբունի պատմահնագիտական արգելոց –թանգարանը նախորդ տարի ունեցել է 32,800 այցելու՝ 6 հազարով ավելի, քան 2018-ին։ Ի դեպ, 13 հազարը եղել են հենց զբոսաշրջիկներ։


«Այս տարի ունենալու ենք աուդիոգիդեր, նաեւ անվճար փոխադրում դեպի էրեբունի թանգարան, Կարմիր բլուր եւ Շենգավիթ հնավայր»,-ասել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:


Սուր զգացողությունների սիրահարներին Երեւանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը։


Արդեն երեկոյան քաղաքի զարկերակն արագանում է: ժամանցի կենտրոնները՝ սրճարաններն ու ակումբները պատրաստ են դիմավորել քաղաքի հյուրերին։ Վերջին տարիներին հետաքրքիր միտում կա. զբոսաշրջիկներին սկսել է հետաքրքրել է օպերան, թատրոններն ու նաեւ ազգային երաժշտությունը։


Հայաստանն ու Երեւանը որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն ընտրում են նաեւ բլոգերները։ Սոցիալական ցանցերում Երեւանի մասին գրառումները հետաքրքիր կերպով միանման են։ Բոլորը տպավորված են ոչ միայն պատմությամբ ու մշակույթով, այլեւ քաղաքի բացառիկ ջերմությամբ։


 

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը ինտենսիվ բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor