19.04.2025
Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից
prev Նախորդ նորություն

Թուրքիայի գործոնը շարունակում է Հայաստանի անվտանգությանը մարտահրավեր հանդիսանալ. ԱԳՆ

Թուրքիայի գործոնը շարունակում է Հայաստանի անվտանգությանը մարտահրավեր հանդիսանալ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար»,- ասաց նա:


Նա, մասնավորապես, արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե արդյոք միջազգային իրավունքը չի պարտավորեցնում, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի ելքը դեպի ծով:


«Սա չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի դեպի ծով ելք չունեցող երկրների հատուկ խումբ, որի շրջանակում մենք ևս աշխատում ենք: Կոնկրետ ձեր բարձրացրած հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և այդ հարաբերությունների բացակայությունն այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար: Մենք այս հարցը դիտարկում ենք, որպես ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը: Մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն հաշվարկ, թե ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում»,- ասաց նախարարը:

Փաշինյանը չպատասխանեց Բաբաջանյանի՝ «գազը մնում է ՌԴ քաղաքական գործիք» հարց-պնդմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար