Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի վերաբերյալ: “Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում”, - ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին: «նկարում են, մի արեք», - հայտաարում էին այդ տղաները: